Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:10 06-11-2022

Նոյեմբերի 8-ին կդադարեցվի Ղրիմի կամրջով մեքենաների տեղաշարժը

Ղրիմի կամրջով մեքենաների շարժը կդադարեցվի նոյեմբերի 8-ին՝ ժամը 04.00-ից մինչև 16.00 (Մոսկվայի ժամանակով)՝ վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար, հայտնում է ՌԴ տրանսպորտի նախարարության Telegram ալիքը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար էր պայթել՝ փլուզելով ավտոմոբիլային ճանապարհի երկու երթուղի, որը ժամեր անց վերականգնվել էր։