copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:46 04-11-2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է Թուրքիայի դերը ահաբեկչության դեմ պայքարում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Թուրքիան որոշիչ դեր է խաղում ահաբեկչության դեմ ՆԱՏՕ-ի պայքարում և Իրաքում նրա առաքելության մեջ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Սթոլթենբերգն ասել է Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Սթոլթենբերգն ընդգծել է, որ Թուրքիան զգալի աջակցություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ի ռազմածովային և հակաօդային պաշտպանությանը։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն իր հերթին նպաստում է Թուրքիայի անվտանգությանը՝ ուժեղացնելով այդ երկրի հակաօդային պաշտպանությունը և օդային աջակցություն ցուցաբերելով թուրքական նավատորմին՝ Արևելյան Միջերկրական և Սև ծովերում։

Վերջինս շնորհակալություն է հայտնել Թուրքիային և անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հացահատիկի միջանցքի վերաբացմանն ուղղված ջանքերի համար։ «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է և մեծապես նպաստում է մեր ընդհանուր անվտանգությանը»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Էգեյան ծովում, ահաբեկչության դեմ պայքարը, ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը և Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ուժեղացնում է սեփական պաշտպանությունը Թուրքիայի շնորհիվ։

Ստոլտենբերգն նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձախողել է պատերազմն Ուկրաինայում, «որի արդյունքում նա ավելի դաժան է պատասխանում»։

«Վերջին շաբաթների ընթացքում հրթիռներ են արձակվել քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Մենք տեսնում ենք, որ ենթակառուցվածքները դաժանորեն ոչնչացվում են, Ուկրաինայի խաղաղ բնակչությունը զրկված է ջերմությունից, ջրից, էլեկտրականությունից, և դա արվում է ձմռանը»,- ասել է Սթոլթենբերգը։

Նա հավելել է, որ Իրանն աջակցում է Ռուսաստանին՝ բալիստիկ հրթիռներ մատակարարելով։ Սթոլթենբերգի համոզմամբ՝ դա անընդունելի է և ոչ ոք չպետք է աջակցի Ռուսաստանին։

Շնորհակալություն հայտնելով Թուրքիային Ուկրաինային աջակցելու համար՝ Սթոլթենբերգը ասել է. «Ես կցանկանայի առաջին հերթին շնորհակալություն հայտնել Թուրքիային՝ Ուկրաինային աջակցության համար։ Նորագույն անօդաչու թռչող սարքերի շնորհիվ Ուկրաինան ուժեղացնում է իր պաշտպանությունը Թուրքիայից մատակարարումներով»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ