copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:56 02-11-2022

Մարիա Զախարովան պատասխանել է թուրք լրագրողի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հարցին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմն Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հնարավոր անցման համար օգտագործում է ոչ թե «միջանցք», այլ «երթուղի տերմինը»։

Ինչպես փոխանցում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Զախարովան այս մասին ասել է՝ պատասխանելով թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հարցին։

Հաղորդվում է, որ ճեպազրույցի ընթացքում թուրքական լրատվական գործակալության թղթակիցը ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին հարցրել է, թե Մոսկվան ինչպես է գնահատում «Զանգեզուրի միջանցքի» կազմակերպման ջանքերը, որն կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ։

«Մենք օգտագործում ենք երթուղի տերմինը։ Սոչիում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքը կշարունակվի երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի շրջանակներում»,- պարզաբանել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ