copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:16 02-11-2022

Պետք է շնորհակալություն հայտնեմ Սերժ Սարգսյանին, որ 2018 թվականին չի կրակել ժողովրդի վրա՞. Ալեն Սիմոնյան

Հայաստանը միջազգային հարթակներում թե՛ տնտեսության, թե՛ խոսքի ազատության առումով դասվում է ամենազարգացած երկրների շարքին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ինչի մեջ մեզ մեղադրել, բայց ժողովրդավարության բացակայության մեջ չի կարելի մեղադրել», - ասաց նա:

Ալեն Սիմոնյանի կարծիքով, եթե նախկին իշխանությունը ժողովրդավար լիներ, իրենք 2018 թվականին իշխանության չէին գա: Դիտարկմանը՝ եթե Սերժ Սարգսյանի իշխանությունն ավտորիտար էր, Սարգսյանն էլ՝ «բռնապետ», ինչպե՞ս հրաժարական տվեց՝ ԱԺ նախագահն արձագանքեց.

«Իսկ ո՞նց կարող էր հրաժարական չտալ: Պետք է հիմա ես շնորհակալություն հայտնեմ, որ 2018 թվականին չի կրակել ժողովրդի վրա՞: Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե իշխանության մոտ շանս լիներ պահելու իշխանությունը, կամ Կարեն Կարապետյանի մոտ շանս լիներ խլելու իշխանությունը՝ իրենք դա կանեին»:

Ընդդիմությունը քաղաքական ինքնասպանության դերը վստահել է Իշխան Սաղաթելյանին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իշխան Սաղաթելյանը դա չի հասկանում, ուղղակի ապշում եմ, որ կարելի է չհասկանալ, որ իրեն դրդում են քաղաքական ոչնչացման», - նշեց նա:

Սիմոնյանն ասաց՝ իրենք եղել են ընդդիմություն, գիտեն՝ ինչ է հանրահավաք անելը ու երբ պետք է կանգ առնել:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը չի գալիս Ազգային ժողով, գալիս է միայն այն ժամանակ, երբ պետք է պաշտպանել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինին, ում մուտքն արգելվել է Հայաստան:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել