copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:43 01-11-2022

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք

Արաբկրում ծառայություն իրականացրած պարեկները հոկտեմբերի 30-ին ու 31-ին ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները հոկտեմբերի 30-ի երեկոյան Ղափանցյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգված՝ 76 գրամից ավելի քաշով, նախնական տվյալներով՝ մարիխուանա, գաղտնի փականով դանակ ու հուշանվեր կացին:

«Իսկ հոկտեմբերի 31-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներն Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալել են Երևանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդի։ Նա ևս տեղափոխվել է բաժին ու խուզարկվել։ Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ 4 գրամից ավելի քաշով, և կաթուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում