copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:31 30-10-2022

Եգիպտոսը կասեցրել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամիհ Շուքրին հայտարարել է, որ Եգիպտոսի և Թուրքիայի միջև բանակցությունները Կահիրեի կողմից միակողմանիորեն դադարեցվել են։ Ինչպես տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականը, Շուքրին ասել է, որ Թուրքիայի հետ ընթացող բանակցությունները երկու փուլից հետո դադարեցվել են այն հիմնավորմամբ, որ Լիբիայի հարցում Թուրքիայի քաղաքականության մեջ փոփոխություն չկա։

Սամիհ Շուքրին հիշեցրել է, որ տարբեր հարցերի վերաբերյալ երկու երկրների տեսակետները քննարկելուն ուղղված Կահիրեի նախաձեռնության շրջանակներում թուրքական կողմի հետ արդեն երկու հանդիպում է տեղի ունեցել։ Նշելով, որ Լիբիայում Թուրքիայի գործողությունների շրջանակում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել՝ պաշտոանյան հավելել է, որ այդ պատճառով Թուրքիայի հետ բանակցությունները չեն կարող շարունակվել։

«Մտահոգիչ է, որ արտաքին ուժերը մինչ այժմ չեն լքել Լիբիան, և վճռական միջոցներ չեն ձեռնարկվել այդ նպատակին հասնելու համար», - ասել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը։

Հոկտեմբերի սկզբին Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրված նավթային ոլորտի փոխըմբռնման համաձայնագիրը դժգոհություններ է առաջացրել նաև Եգիպտոսում։ Սամիհ Շուքրին ուշադրություն է հրավիրել Լիբիայի երկու իշխանությունների միջև առկա տարաձայնություններին՝ նշելով, որ Տրիպոլիի վարչակազմը իրավասու չէ նման համաձայնագիր ստորագրել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները սրվել են 2013 թվականին, որից հետո չնայած դեսպանների փոխադարձ հետ կանչմանը, երկկողմ հարաբերությունները շարունակվեցին գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով։

2021 թվականի մայիսին Եգիպտոսում և Թուրքիայում երկու երկրների միջև արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով երկու փուլով բանակցություններ են անցկացվել՝ երկկողմ և տարածաշրջանային համատեքստում հարաբերությունների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ քայլերը քննարկելու համար, սակայն այդ բանակցությունները դեռևս չեն ավարտվել։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ