copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:10 30-10-2022

Լուկաշենկոն, ըստ էության, ասում էր՝ եկեք ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան ճանաչենք և անցնենք առաջ․ քաղաքագետ

Վալդայի ակումբում ունեցած ելույթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավականին հստակ ձևակերպեց, էսպես ասած, ռուսական առաջարկը՝ մասնավոչապես Արցախի մասով։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Միևնույն ժամանակ, հաշվի առելով նաև այն հանգամանքը, որ այսօր Ռուսաստանը շահեր ունի նաև Ադրբեջանի հետ՝ Վլադիմիր Պուտինը հստակ շեշտեց, որ հաշվի են առնվելու նաև այդ երկրի շահերը։ Նաև չհակասելով նախօրեին Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներին՝ շեշտեց, որ, այո, պետք է ստորագրվի խաղաղության պայամանագիր և Ռուսաստանը դրա կողմնակիցն է, որ պետք է տեղի ունենա սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա։ Այսինքն, ըստ էության, սա և՛ արևմտյան, և՛ ռուսական մոդելների կամ բանաձևերի ընդհանրությունն է»,- ասաց փորձագետը։

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ռուսական մոդելի կամ բանաձևի մեջ Վլադիմիր Պուտինը շեշտեց այն առավելությունները, որը վերաբերում է Արցախին։ Շեշտվեց նաև այս հարցում հայ ժողովրդի կողմից որոշում կայացնելու կարևորությունը։

«ՀԱՊԿ-ում ունեցած ելույթին որպես սկզբնաղբյուր կարելի է ընդունել Վալդայի հայտրարությունը։ Իսկ, քանի որ Վալդայում ունեցած ելույթը, առհասարակ, ոչ թե խաղաղության պայմանագրի ստորագրման մասին էր, այլ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած բախումների հետևանքով, Հայաստանի դիմումի համաձայն համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասին՝ էստեղ խոսքը շատ ավելի թռուցիկ ու ոչ խորքային էր»,- ասաց նա։

Անդրադառնալով Լուկաշենկոյի այն հայտարարությանը, որում նա կոչ էր արել Հաաստանին և Ադրբեջանին դադարել կռվել «չսահմանազատված գոտում գտնվող տարածքների համար»՝ քաղաքագետը հայտարարեց, որ այսպիսով Լուկաշենկոն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։

«Մենք ականատես ենք շահերի բախման։ Ընդ որում, Հայաստանի շահերի զիջման, ադրբեջանական շահերի պաշտպանության։ Ինչո՞ւ։ Որովհետև, ըստ էության,Ադրբեջանն է մտել ՀՀ սուվերեն տարածք, և, ըստ էության, Ադրբեջանի կողմից են օկուպացվել ՀՀ սուվերեն տարածքի մասերը։

Էստեղ, եթե բառացի փորձենք հասկանալ՝ Լուկաշենկոն ասում էր, որ «Ադրբեջանն ինչ վերցրել՝ վերցրել է, էնտեղ բնակիչներ չկան, հետևաբար, եկեք այդ հարց թողենք։ Այսինքն, օկուպացիան ճանաչենք և անցնենք առաջ։ Տևական ժամանակ առաջ մենք խոսում էինք նաև թուրքական մամուլում տեղ գտած արձագանքների մասին, որ խաղաղության պայմանագիրը, սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան պարտադիր չէ, որ ընդգրկեն նաև այն սահմանները, որոնք օկուպացվել են Ադրբեջանի կողմից։

Այսինքն, ըստ էության, ադրբեջանական ու թուրքական քարոզչական նպատակներից մեկն այն է, որ այդ պահին այն դերքերը, որոնք գտնվում են Ադրբեջանի օկուպացիոն ռեժիմի ներքո՝ ապագայում, սահմանների ճանաչման արդյունքում մնան որպես Ադրբեջանի մաս»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին