copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:28 27-10-2022

Իրենց համար էլիտա են ձևավորել ու չեն ուզում, որ էլիտար գործունեության ծրագրերը հասարակությունն իմանա․ ինչու է ՔՊ համագումարը փակ

«Հայաստանում նախկինում էլ եղել են քաղաքական կուսակցությունների համագումարներ, որոնք փակ են եղել։ Օրինակ՝ ՀՅԴ-ինը, եղել են համագումարներ, որոնք սկզբում բաց են եղել, հետո դրանք փակվել են։ Դա հայկական պսևդոժողովրդավարության սկզբունքներից մեկն է, որոնց թվում է, որ իրենց ներքին խոհանոցի մասին ուրիշները չպետք է իմանան, որպեսզի իրենք կարողանան ազատ քնել, բայց դա հակասում է ժողովրդավարության օրենքներին»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 29-ին կայանալիք «Քաղաքացիական պայմանագրի» համագումարին, որը փակ է լինելու։

«Չի կարող կուսակցության համագումարը փակ լինել, անկախ նրանից՝ այդ կուսակցությունը իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն է, ներկայացվա՞ծ է խորհրդարանում, թե՞ ոչ։ Որովհետև ցանկացած մարդկային քաղաքական գործունեություն պետք է լինի հրապարակային։ Դա ժողովրդավարության թիվ մեկ կանոնն է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է իշխող քաղաքական ուժին, ի վերջո հնարավոր է, չէ՞, որ համագումարում որևէ հակաժողովրդավարական որոշում կայացվի։ Այո՛, պետք է բաց լինի, որպեսզի մարդիկ գնան ու մասնակցեն։ Իհարկե, սա չի նշանակում, որ բոլորի համար պետք է բաց լինի, բայց լրատվամիջոցների համար պետք է բաց լինի պարտադիր»։

Նա ընդգծեց, որ կուսակցությունը, հատկապես՝ ՔՊ-ն, տոտալիտար կառույց է, այն մեկ մարդու կուսակցություն է, և բնականաբար, այդ մեկ մարդը չի ցանկանում, որ ուրիշներն իր մտքերն իմանան, դրա համար էլ փակ է։

«Իրենք իրենց համար էլիտա են ձևավորել ու չեն ցանկանում, որպեսզի իրենց էլիտար գործունեության ծրագրերը հասարակությունն իմանա, քանի որ Փաշինյանը նաև փակ գործիչ է, չի ցանկանում, որ լրագրողները որոշումների մասին իմանան, ու դա հարցեր առաջացնի։ Նախկինում էլ նման դեպքեր եղել են»։

Նա ընդգծեց, որ այստեղ օրենսդրական բաց կա․ «Թերևս պետք էր ժամանակին օրենք ընդունել, որ կուսակցությունների բոլոր պաշտոնական հավաքները բաց լինեն, բայց քանի որ Հայաստանը 30 տարի ժողովրդավարությամբ չի փայլել, դրա համար էլ կուսակցությունները փակ են արել համագումարները՝ մտածելով, որ այն, ինչ քննարկվում է, լրագրողները դրանց մասին չեն իմանա։ Բայց դա այդպես չէ։ Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր կասեն, թե ինչ են քննարկել և ինչպես»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ