copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:24 27-10-2022

Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստ

Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունը։

Նստաշրջանում կներկայացվեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։

Նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է նաև քննարկել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։