copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:41 27-10-2022

Զատուլինը «հարվածեց» մի անձի, ում էգոն ավելի բարձր էր, քան ՀՀ ազգային ու պետական շահը․ քաղաքագետ

«Զատուլինի հանդեպ վերաբերմունքի պատճառն այն է, որ նա, էսպես ասած, վիրավորական արտահայտություն է կատարել իշխանությունների կամ կոնկրետ անձի նկատմամբ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինին Հայաստանում «պերսոնա նոն գրատա» հայտարարելու փաստին։

«Վստահ եմ, որ խնդիրն այն չէ, որ Զատուլինն օգտագործել է «միջանցք» բառը։ Շատ ուրիշներն օգտագործում են այդ բառն ու նույնիսկ արձագանքի չեն արժանանում ՀՀ իշխանությունների կողմից։ Այսպիսով, կարծես ՀՀ իշխանությունները, ի դեմս վարչապետի, փորձում է անձնական վրեժխնդրություն իրականացնել և ոչ թե հաշվի նստել պետական ազգային շահի հետ և ՀՀ գործողություններն ու արտաքին հարաբերությունները պայմանավորել ազգային և պետական լավագույն շահի սկզբունքներով»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ Հայաստանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն երկրի արտաքին հարաբերությունների և իմիջի ձևավորման համար։

«Իսկ ես այստեղ տեսնում եմ անձնական շահի սպասարկում ու անձնական էգոյի բավարարում։ Խնդիրը սրա մեջ է։ Եթե Զատուլինը խոսեր, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության մասին, եթե նույնիսկ քննադատեր Արցախը, վստահ եմ, որ խնդիր չէր լինի։ ՌԴ-ում այսպիսի գործիչ կա՝ Կորոլչենկո։ Ինքը բացահայտ ադրբեջանական շահերի սպասարկու է։ Նույնիսկ տարբեր թոք-շոուների ժամանակ հենց ռուս գործիչներն ու մասնագետներն են իրեն անվանում «ադրբեջանական շահերի սպասարկու», բայց այդ մարդը ՀՀ իշխանությունների կողմից որևէ արձագանքի չի արժանանում։ Որովհետև նա անձնապես որևէ մեկին չի կպչում։ Իսկ Զատուլինի «հանցագործությունն» այն է, որ նա կոնկրետ անձի «հարվածեց», այն անձին, որն այդ պահին իշխանություն է, և ում էգոն, փաստորեն, շատ ավելի բարձր է, քան ՀՀ պետական և ազգային շահը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի