copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:24 27-10-2022

Մոսկվան «դաբրո» է տվել․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Մենք օրեր առաջ տեղեկացրել էինք, որ, հավաստի տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է Արցախից պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված ՌԴ իշխանությունների հետ հանդիպելու և թեման քննարկելու նպատակով։ Եվ ահա, մոսկովյան մեր աղբյուրը երեկ փոխանցեց, որ ՌԴ քաղաքական շրջանակների հետ արդեն ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ Արցախի պատվիրակներին ընդունելու համար։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում մեծ դերակատարում են ունեցել մոսկվայի ազդեցիկ մի քանի հայեր, ովքեր բավական մտերիմ են ՌԴ ղեկավար շրջանակների հետ և կարողացել են այս հանդիպման կայացման հարցում առանցքային ֆիգուրանտ լինել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, շատ նախնական պայմանավորվածություն կա, որ արցախցիներին Մոսկվայում կընդունեն ամենաբարձր մակարդակով։

Ի դեպ, երեկ տեղեկություն տարածվեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա: Թե որքանով են կապված այս այցերը, առայժմ ճշտել չհաջողվեց»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում