copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:25 26-10-2022

Իրանը Եվրոպական միության որոշ հաստատությունների նկատմամբ պատասխան պատժամիջոցներ է սահմանել

Իրանի արտաքին գործերի նախարարությունը՝ ի պատասխան Եվրոպական Միության կողմից երկրի նկատմամբ կիրառվող սահմանափակող միջոցների, պատժամիջոցներ է սահմանել ԵՄ 12 ֆիզիկական անձի և 8 հաստատության նկատմամբ։

Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, պատժամիջոցները սահմանվել են ահաբեկչությանն ու ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, ատելություն, անկարգություններ, բռնություն տարածելու նպատակով վերջիններիս կանխամտածված գործողությունների համար:

Իրանի ԱԳՆ-ի տվյալներով՝ պատժամիջոցների ցանկում են ներառվել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են գերմանական «Deutsche Welle»-ի իրանական հրատարակությունները և ֆրանսիական «Radio France internationale» ռադիոկայանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանի 11 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց նկատմամբ։ Պաշտոնական Բրյուսելի պնդմամբ՝ պատժամիջոցների ցանկում ներառված ֆիզիկական և իրավաբանական անձինքը պատասխանատու են Իրանի բնակչության նկատմամբ «ռեպրեսիվ միջոցների համար»։
Հոկտեմբերի 19-ին Թեհրանը պատասխան պատժամիջոցների ցուցակում ներառել էր Եվրոպայից տասնյակից ավելի անհատների և կազմակերպությունների: