copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:15 26-10-2022

Կադիրովն ասել է, որ Ուկրաինան ՌԴ տարածք է

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ Ուկրաինան համարում է Ռուսաստանի տարածք, ըստ նրա՝ հատուկ գործողության ժամանակ որոշում է կայացվել «չպաշտպանվել», «այլ հարձակվել ամենուր»։

«Ես ձեզ խոսք եմ տալիս, մենք ամեն օր կհարձակվենք նրանց վրա... Խոսքս տալիս եմ, նման ցուցանիշներ կունենանք:
Մեր տարածքը Զապորոժիեն չէ, Խերսոնը չէ, մեր տարածքը` Օդեսան, Կիևը, Խարկովը, բոլոր շրջանները և ընդհանրապես Ուկրաինան, սա մեր տարածքն է, ռուսական:

Մենք արդեն որոշել ենք ոչ թե պաշտպանվել, այլ հարձակվել ամենուր: Այդպես էլ կլինի»,- ասել է Կադիրովը իր Telegram ալիքում տեղադրված տեսանյութում: