copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:58 11-12-2021

Ռամզան Կադիրովն իր 21-ամյա դստերը պարգևատրել է մեդալով՝ Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրամանագիր է ստորագրել իր 21-ամյա դստեր՝ Գրոզնիի նախադպրոցական կրթության բաժնի վարիչ Խադիժաթ Կադիրովային «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգեւատրելու մասին։

Չեչնիայի կառավարության վարչակազմի ղեկավար Գալաս Տայմասխանովի խոսքով, ով իր Instagram-ում հրապարակել է Կադիրովայի մրցանակի մասին տեղեկությունը, «անցած ժամանակահատվածում քաղաքի նախադպրոցական կրթության ոլորտը զգալի դրական փոփոխություններ է կրել»։

Կադիրովան պարգեւատրվել է, ի թիվս այլ բաների, նախադպրոցական կրթության համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ անբասիր բարեխիղճ աշխատանքի համար։

Խադիժաթ Կադիրովան պաշտոնն ստացել է 2020 թվականի դեկտեմբերին, երբ նա տարեկան էր։ Մինչ այդ նա աշխատել է որպես Գրոզնիի մանկապարտեզի վարիչ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին