copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:39 25-10-2022

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Վրաստանում բարեփոխումների հետաձգման կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մտահոգություն է հայտնել Վրաստանում բարեփոխումների հետաձգման կապակցությամբ։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Փրայսն այս մասին ասել է՝ պատասխանելով հարցին, թե ինչ է մտածում վրացի պատգամավորների կողմից ԱՄՆ դեսպանի նկատմամբ հարձակումների և Վրաստանի՝ դեպի ռուսական ուղեծիր ակնհայտ շեղման մասին։

Փրայսը Թբիլիսիին կոչ է արել ցույց տալ ԵՄ-ին ինտեգրվելու իր հավատարմությունը։
«Մենք տարակուսանք ենք հայտնել որոշ մտահոգիչ հայտարարությունների վերաբերյալ, որոնք մենք լսել ենք վրացական քաղաքական համակարգի և վրացական հասարակության որոշ անկյուններից: Մենք մտահոգություն հայտնեցինք նաև կառավարության որոշ գործողությունների վերաբերյալ»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

Վերջինիս խոսքով՝ Վրաստանի կառավարության գործողությունները՝ այդ թվում նաև կարևոր ժողովրդավարական բարեփոխումների հետաձգումը, հանգեցրել են հետընթացի։ Նա նշել է, որ այդ գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Վրաստանի ժողովրդի՝ ԵՄ անդամակցության հստակ, անհաղթահարելի նկրտումների համար, ինչպես նաև խորացնում են բևեռացումը վրացական հասարակության ներսում։

«Մենք հավատարիմ ենք մնում Վրաստանի հետ աշխատելու հարցում՝ իր եվրաատլանտյան նպատակներին հասնելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար: Մենք կոչ ենք անում Վրաստանին դրսևորել իր հավատարմությունը ԵՄ ինտեգրմանը` իրականացնելով բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են այս ճանապարհով շարժվելու համար», - ասել է Փրայսը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 23-ին Եվրոպական Միության առաջնորդները որոշեցին Ուկրաինային և Մոլդովային տրամադրել ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ, մինչդեռ նրանց հետ միաժամանակ հայտ ներկայացրած Վրաստանին դե ֆակտո մերժեցին։

Երկիրը կարգավիճակ կստանա միայն այն բանից հետո, երբ կիրականացնի Եվրահանձնաժողովի 12 առաջարկություններում ներկայացված բարեփոխումները, որոնք ներառում են ապաօլիգարխացում, դատական համակարգի բարեփոխումներ, ընտրական բարեփոխումներ, բևեռացման նվազեցում և այլն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ