Ներքին 3 տարի առաջ - 09:59 25-10-2022

Ինչպես էր ԵՊՀ ռեկտորը հետևում Լիտվայի դեսպանին․ լուսանկար

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» (ՔԻՊ) ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը հրապարակել սքրինշոթ՝ իր և ԵՊՀ ներկայիս ռեկտորի նամակագրությունից: Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր նշանակալի օր է: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն, բան ու գործը թողած, ֆեյսբուքից վերացրեց (ջնջեց) մեր (իմ և նրա) ընդհանուր նամակագրության իր հաղորդագրությունները:

Մեր նամակագրությունը վերաբերում էր բացառապես Հայաստանում Լիտվայի նախկին դեսպան Erikas Petrikas-ին:
Ուրեմն, սրանից շուրջ 8 տարի առաջ, Հայաստանի՝ այն ժամանակ շարքային քաղաքացի Հ.Հ.-ն անձամբ ինձ խոստովանեց, որ տեղեկացված է Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի անցուդարձից:

Մասնավորապես՝ Հ.Հ.-ն ինձ ասած, որ Լիտվայի դեսպանը հաճախ է լինում Շանգրի Լա խաղատանը: Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ շարքային քաղաքացի Հ.Հ.-ն հետևում էր դեսպանին, հավաքագրում, մշակում և այլ անձանց էր փոխանցում վերջինիս վերաբերյալ անձնական բնույթի տեղեկությունները:

Անցան տարիներ: Շարքային քաղաքացի Հ.Հ.-ն դարձավ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր: Սակայն, նա այդպես էլ չհասկացավ, որ ապրում է 21-րդ դարում և նամակագրություն վերացնելը (ջնջելը) այդքան էլ հեշտ բան չէ, քանզի անգամ մանկահասակ երեխաներն են սքինշոտներից տեղյակ:

Չի դառնում էլի, չի դառնում»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից