copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:21 12-02-2022

ԵՊՀ ռեկտորը չի ցանկանում իր երեխաներին գումար տալ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննիսյան Հովհաննեսի նախկին կնոջ հայցը: Ըստ դատարանի վճռի՝ Հովհաննես Հովհաննիսյանը պարտավոր է իր «ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ երրորդի չափով» իր հարազատ երեխաներին ալիմենտ վճարել, սակայն Հովհաննիսյանը համաձայն չէ վճռի հետ և այն բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Այսինքն՝ վերջինիս չի բավարարել հարազատ երեխաներին դատարանի սահմանված չափով ալիմենտ վճարելու հեռանկարը:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ պատասխանող կողմը իր իրավական դիրքորոշման մեջ նշել է, որ Հովհաննիսյանի կինը՝ Քրիստինա Գրիգորյանը ԱՄՆ դեսպանատանն է աշխատում, հետևաբար՝ բավարար գումար ունի երեխաներին պահելու համար: Ի դեպ՝ Հովհաննիսյանը 2 որդի ունի, որոնցից մեկը սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, իսկ մյուսը՝ կրթահամալիրի նախակրթարանում, նրանք ծնվել են ԱՄՆ Վիրջինիա նահանգում և ունեն ԱՄՆ քաղաքացիություն: Թեմայի առնչությամբ գրառում էր կատարել նաև «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը, Oragir.news-ի հետ զրույցում ՀԿ նախագահը, որը նաև երեխաների իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում, նշեց, որ խախտվում են երեխաների իրավունքները, քանի որ վճռի բողոքարկումը կարող է երկար տևել, և այդ ընթացքում երեխաները զրկվում են իրենց ապրուստի միջոցից:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում