Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:35 24-10-2022

Արմեն Գրիգորյանին մեղադրելու են մի արարքի համար, որը կատարելու պահին հանցակազմ չի պարունակել․ դատալսումները շարունակվել են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել են պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Գրիգորյանի որդին ներգրավվել էր որպես օրինական ներկայացուցիչ և պնդել էր, որ վարույթը շարունակվի՝ նպատակ ունենալով հասնել մեղադրյալի արդարացմանը։

Oragir.News-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ այսօրվա նիստի ընթացքում քննարկվել է մեղադրանքը։ Պաշտպանական կողմը փորձել է պարզել, թե ինչպիսի մեղադրանք էր ներկայացվում Արմեն Գրիգորյանին նոր քրեական գործի շրջանակներում։

«Հարցեր կան հանցակազմի առանձին տարրերի մասով, մի մասը նոր է ավելացվել, որը, մեր պատկերացմամբ, չի կարող կիրառվել։ Մի մասը նախկինում եղել է ու հիմա չկա։ Փորձել ենք հասկանալ, թե մենք ինչից պետք է պաշտպանվենք, ցավոք՝ ուղիղ պատասխան չեղավ»։

Նա ընդգծեց, որ միջնորդությունների շրջանակներում ուրվագծվել են դատախազության մոտեցումները․ «Միանգամից կարող եմ այդ մոտեցումները որակել առնվազն որպես տարօրինակ, որովհետև փորձ էր կատարվում կիրառելի համարել նախորդ խմբագրության քրեական օրենսգրքի առանձին հատկանիշներ, որոնք մեզ համար պարզապես անհասկանալի է, թե ինչպես կարելի է կիրառելի համարել։

Ստացվում է, որ Արմեն Գրիգորյանին մեղադրելու են մի բանի համար, որը արարքը կատարելու պահին հանցակազմ չի պարունակել։ Նման տպավորություն ստացանք դատախազի խոսքից, ավելի ուշ կհասկանանք՝ դա ոչ ճիշտ ձևակերպման արդյունք է, թե՞ դատախազությունն այդպես է գտնում։

Փաստն այն է, որ այս պահին մենք ունենք նախորդ օրենսգրքով մեղադրանք, որը էապես տարբերվում է նոր օրենսգրքի ձևակերպումներից»։

Անդրադառնալով Գրիգորյանի որդու ներգրավմանը գործի շարունակում՝ Մելիքյանն ասաց, որ եթե ստացվի այնպես, որ դատարանը բացի Գրիգորյանին արդարացնող ակտից որևէ այլ որոշում կայանցնի, իրենք այդ որոշումը բողոքարկելու են։

«Սա մեզ համար սկզբունքային հարց է։ Ընտանիքի դիրքորոշումն այն է, որ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ հաստատելու Արմեն Գրիգորյանի անմեղությունը։ Մյուս կողմից պետությունը՝ տվյալ դեպքում դատախազությունը, ունի լրացուցիչ պարտավորություն ցույց տալու, որ ամեն ինչ ճիշտ է արել, և որ Արմեն Գրիգորյանը կատարել էր իրեն վերագրվող արարքը՝ փաստորեն ազատվելով այն բարոյական և իրավական պատասխանատվությունից, որ պետությունը, քաղաքական իշխանությունը ունի Արմեն Գրիգորյանի մահվան համար։ Այդ առումով երկու կողմերն էլ սկզբուքային մոտեցումներ ունեն և մենք, կարծում եմ, ունենալու ենք կարևոր նախադեպային նշանակության դատական ակտեր այս վարույթի շրջանակներում»։

Մելիքյանն ասաց, որ դեռևս նախնական դատալսումների փուլն է։ Այսօրվա նիստը պաշտպանական կողմի միջնորդությամբ հետաձգվել է, որպեսզի պաշտպանական կողմը արդեն նոր տեղեկատվության պայմաններում կարողանա ապացույցները ամբողջացնել ու ներկայացնել։ Հաջորդ նիստին նախնական դատալսումները կավարտվեն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել