copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:41 24-10-2022

ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է ՌԴ Իրկուտսկի մարզի փաստաբանների պալատի պատվիրակությանը

ՀՀ փաստաբանների պալատը հոկտեմբերի 24-ին հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի փաստաբանների պալատի պատվիրակությանը: Ռուսաստանից ժամանած փաստաբանների պատվիրակությունը գլխավորում է Իրկուտսկի փաստաբանների միության նախագահ Օլեգ Սմիրնովը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից, ռուս գործընկերներին ՀՀ Փաստաբանների պալատում ողջունել են նախագահ Սիմոն Բաբայանը և նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը:

«Հանդիպման ընթացքում Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը նշել է, որ բարձր է գնահատում ՌԴ փաստաբանների ֆեդերալ պալատի հետ ունեցած գործընկերային հարաբերությունները:

Կողմերը քննարկել են փաստաբանական ոլորտի մի շարք առանցքային հարցեր:

Պատասխանելով գործընկերներին հուզող հարցերին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրել է նաև ՀՀ փաստաբանների պալատի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների՝ մասնավորապես Հանրային պաշտպանի գրասենյակի, Արագ արձագանքման հանձնախմբի գործունեության առանձնահատկությունները, Փաստաբանական դպրոց ընդունվելու, ավարտելու և փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու կարգը:

Հանդիպման ավարտին Իրկուտսկի Փաստաբանների միության նախագահ Օլեգ Սմիրնովը շնորհակալությունն է հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին՝ ջերմ ընդունելության և բովանդակային քննարկման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այնուհետև հյուրերն այցելել են ՀՀ փաստաբանական դպրոց, որտեղ նրանց հյուրընկալել է դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը: Զրույցի ընթացքում նա ներկայացրել է փաստաբանական դպրոցի առաքելությունը և ուսուցման կազմակերպման գործընթացը:

Արա Զոհրաբյանը մանրամասն ներկայացրել է Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացում ներառված պարտադիր և լրացուցիչ դասընթացների թեմաները և պարզաբանել դրանց ազդեցությունն ու կարևորությունը:

Նշվում է, որ հրաժեշտ տալով Փաստաբանական դպրոցի տնօրենին՝ ռուս գործընկերները շեշտել են, որ տպավորված են հաճելի հանդիպումից:

Իրկուտսկի Փաստաբանների միության պատվիրակության հետ հանդիպումն ամփոփվել է ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում և Հանրային պաշտպանի գրասենյակում կատարված շրջայցով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող