Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:21 23-10-2022

Իրանը կմեծացնի Թուրքիա մատակարարվող գազի ծավալները


Իրանի գազի ազգային ընկերության ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Ջոլային հայտարարել է, որ Թեհրանը և Անկարան գազի արտահանման ոլորտում մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Ջոլային հայտնել է, որ Իրանի ազգային գազի ընկերության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել թուրքական «Botas» ընկերության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ «Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում կողմերի համաձայնեցմամբ իրանական գազը Թուրքիա արտահանելու հարցում կիրականացվեն տարբեր գործողություններ»,- ասել է նա։

Ջոլային նաև ընդգծել է, որ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել իրանական գազի արտահանման կարողությունների ներկա մակարդակի և երկրների միջև համագործակցության այլ ձևերի ընդլայնման վերաբերյալ։

«Իրանական գազի արդյունաբերությունը զարգանում է արագացված տեմպերով։ Իրանական գազի մատակարարումների հետագա ավելացումը հնարավոր կլինի առկա արտադրական հզորությունների զարգացման շնորհիվ»,- հավելել է պաշտոնյան։

Հաղորդվում է, որ Թեհրանը Անկարային տարեկան մատակարարում է միջինում 10 միլիարդ խորանարդ մետր գազ՝ Թենգիզ-Անկարա գազատարի միջոցով։ Վերջին տվյալներով՝ 2021 թվականին Թուրքիայի էներգետիկ հաշվեկշռում իրանական գազի մասնաբաժինը կազմել է մոտ 16 տոկոս։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ