copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:26 21-10-2022

Փաշինյանի և Քերոբյանի ականջը կանչի, հայկական «բիզնես նյուխն» ուրիշ է

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված օտարերկրացիների մուտքը մեր երկիր նոր բիզնես հնարավորություններ է ստեղծել։ Այս ընթացքում ականատես ենք շեշտակի գնաճի բոլոր ոլորտներում, արտարժույթի էժանացման։

Ամենամեծ գնաճը թերեւս անշարժ գույքի շուկայում է, այս ընթացքում շեշտակի թանկացել են վարձով բնակարանները, օֆիսային տարածքները։ Մեզ հայտնի դարձավ, որ մեծ ռեստորաններից մեկը իր տարածքը բաժանել է հատվածների եւ վարձակալությամբ տվել օտարերկրացի ծրագրավորողներին որպես օֆիսային տարածք։

Այլեւս ռեստորանի միայն մի փոքր սրահն է գործում,այն էլ նախապես ամրագրմամբ կորպորատիվ միջոցառումների համար, մյուս մասնաշենքերը դարձել են օֆիսային տարածքներ։

Այստեղ են ասել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ականջը կանչի, պատերազմը հիրավի նոր հնարավորություններ է ստեղծում, որից օգտվում են մեր գործարարները, այնպես որ այս իշխանությունը դա եւս կարող է համարել սեփական կառավարման ձեռքբերումը։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը