Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Սպորտ 3 տարի առաջ - 18:34 20-10-2022

Կարեն Գիլոյանն ընդունել է Պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմին՝ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ:

Թիմը հոկտեմբերի 2-9-ը մասնակցել է Սոչիում կայացած Պարալիմպականների ամառային խաղերին, որի այս տարվա նշանաբանն էր՝ «Մենք միասին ենք. սպորտ 2022»: Խաղերին մասնակցել է 12 երկրի 1200 մարզիկ. Հայաստանի հավաքական թիմը բաղկացած էր 9 մարզիկից և 4 կազմակերպիչից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է մարզիկներին և կարևորել նրանց մասնակցությունը տարբեր մրցույթներում:

«Շատ լավ է, որ սկսում եք հաջողություններ ունենալ: Եկեք միասնաբար ավելի սրտացավ, բաց ու ազնիվ աշխատենք ավելի լավ արդյունքներ արձանագրելու համար: Մեզ համար պարալիմպիկ սպորտը շատ կարևոր է»,- ասել է նախարարի տեղակալը և հավելել՝ մշակման փուլում է ադապտիվ սպորտի կենտրոն բացելու Կառավարության որոշման նախագիծը:

Խաղերում ընդգրկված մարզաձևերը 9-ն էին՝ թեթև աթլետիկա, լող, սեղանի թենիս, նետաձգություն, պարաթաեքվոնդո, սայլակներով սուսերամարտ, ֆուտբոլ, շաշկի և շախմատ: Հայկական թիմը մասնակցում էր 4 մարզաձևում՝ լող, պարաթաեքվոնդո, սեղանի թենիս և թեթև աթլետիկա (սայլակավազք):

Հայաստանի հավաքական թիմի մարզիկները վաստակել են 6 մեդալ: Սմբատ Կարապետյանը սայլակավազք մարզաձևում նվաճել է 2 արծաթե, իսկ Արման Սարգսյանը՝ 2 բրոնզե մեդալներ: Տիգրան Պետրոսյանը և Նաիրա Աղաբեկյանն արժանացել են բրոնզե մեդալների՝ համապատասխանաբար սեղանի թենիսի զուգախաղեր և թաեքվոնդո մարզաձևերում:

Այս սպորտային միջոցառման շրջանակում տեղի են ունեցել նաև հանդիպումներ մի շարք երկրների պարալիմպիկ կոմիտեների նախագահների միջև, որոնց մասնակցել են նաև ՌԴ նախագահի խորհրդական Օլեգ Լևիտինը, ՌԴ սպորտի նախարար Իգոր Մատիցինը և ՌԴ պարալիմպիկ կոմիտեի նախագահ Պավել Ռոժկովը: Քննարկվել են համագործակցության հեռանկարները:

Հայկական թիմի մասնակցությունն ապահովվել է Պարալիմպիկ կոմիտեի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ