Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:25 20-10-2022

Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթի դատախազի տեղակալի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Ն.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի օժանդակությամբ 2022 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում ամբաստանյալից ստացել է խոշոր չափերի՝ 2.460.000 ՀՀ դրամ կաշառք:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի միջոցով նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2022 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հանդիպել է ամբաստանյալ Ն. Դ.-ի հետ և քննարկել վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի հանգամանքները:

Հանդիպման ընթացքում Կ. Ն.-ն խոստացել է իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ նպաստել դատարանի կողմից Ն. Դ.-ի նկատմամբ այնպիսի պատիժ նշանակելուն, որը հնարավորություն կտա վերջինիս՝ համաներման մասին օրենքի հիման վրա ազատվել պատժից, ինչի համար ամբաստանյալից պահանջել է 2.460.000 ՀՀ դրամ կաշառք:

Օգտագործելով Արմավիրի մարզի դատախազությունում աշխատելու ժամանակահատվածում նույն մարզի դատախազության դատախազների և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների շրջանում ունեցած կապերը՝ Կ. Ն.-ն ձեռնամուխ է եղել կաշառքի դիմաց Ն. Դ.-ի օգտին խոստացված գործողության կատարմանը:

Արդյունքում Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մայիսի 17-ի դատավճռով Ն. Դ.-ն դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով, որպիսի պայմաններում հնարավորություն է ստացել համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի հիման վրա ազատվել պատժից:

2022 թվականի մայիսի 19-ին Կ. Ն.-ն Գ. Գ.-ի տանը հանդիպել և Ն. Դ.-ից ստացել է պահանջված կաշառքի գումարից 2.000.000 ՀՀ դրամը, իսկ մնացած 460.000 ՀՀ դրամը Ն. Դ.-ն Ն. Ա.-ի օգնությամբ 2022 թվականի մայիսի 31-ին փոխանցել է Գ.Գ.-ի մտերիմ անձի բանկային հաշվեհամարին, ով նույն օրը գումարը կանխիկացրել և Գ. Գ.-ի միջոցով փոխանցել է պաշտոնատար անձին:

Խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար Կ. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ նախկին /2003թ. խմբագրությամբ, ուժը կորցրած 2022թ./ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Կաշառք ստանալուն օժանդակելու համար Գ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Խոշոր չափերով կաշառք տալու համար Ն. Դ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին /2003թ. խմբագրությամբ, ուժը կորցրած 2022թ./ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու համար Ն. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին /2003թ. խմբագրությամբ, ուժը կորցրած 2022թ./ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել