copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:32 18-10-2022

Արցախում դժգոհ են Հարությունյանի երևանյան այցից ու Փաշինյանի հետ հանդիպումից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անցած շաբաթ Երևանում էր Արցախի քաղաքական ղեկավարությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Նրանք տևական ժամանակ փորձում էին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, և մի քանի օր սպասելուց հետո այդ հանդիպումը տեղի ունեցավ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արցախցիները շատ վատ են վերաբերվել այդ այցին, որովհետև շատերը տպավորություն ունեն, որ Հարությունյանը նման այցեր իրականացնում է զուտ Փաշինյանին հերթական անգամ սիրաշահելու և քծնելու նպատակով։

Բանն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Արցախում բոլորի համար ակնհայտ է, որ Փաշինյանը հանձնում է Արցախը, բայց Հարությունյանը, կարծես թե, չի շտապում որևէ քայլ անել։ Ավել ին, մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Հարությունյա նը փոր ձում է արհեստակա ն դրա կան ազ դակ ներ ապահովել։

Թերթի տեղեկություններով, արցախյան պատվիրակները Երևանից բավականին հիասթափված են վերադարձել. նրանք հստակ գիտակցում են, որ շատ բաներ Փաշինյանն ակնհայտ ստել է և հերթական մանիպուլ յացիան արել, իսկ այն, ինչ փոխանցել է, շատ վատատեսական դիտարկումներ են եղել՝ մասնավորաբար հայտարարելով, որ իրենից կախված այլևս ոչ մի բան չկա։ Ի դեպ, թերթի արցախյան աղբյուրը փոխանցում է, որ առաջիկայում չի բացառվում՝ Արցախում զանգվածային հանրահավաքների նոր ալիք սկսվի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան