copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:55 17-10-2022

Հնարավոր է՝ պայմանավորված պատերազմ լինի «միջանցքի» համար․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոր փուլ է մեկնարկել՝ Նիկոլ-Ալիև հեռակա պայմանավորված փոխհրաձգություն, որին հավանական է հաջորդի նոր պայմանավորված պատերազմը։

Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը հայ-ադրբեջանական պայմանագրի երկու տարբերակ է քննարկում՝ Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջնորդությամբ։

Ակնհայտ է, Նիկոլը երկուսին էլ խոստացել է իրենց ծրագիրը ստորագրել։

Բայց հասկանում է, որ ստորագրելով Ռուսաստանի պլանը «կպատժվի» Արևմուտքի կողմից, իսկ ստորագրելով Արեւմուտքի պլանը կարող է պատժվել ՌԴ-ի կողմից։

Կողմերից չպատժվելու համար՝ Նիկոլը «գցելու» է երկուսին էլ։

Ինչպե՞ս է «գցելու» Արևմուտքին ու ՌԴ-ին Նիկոլը։

Ասեմ. որևէ մեկի ծրագիրը չի ստորագրելու ու հնարավոր է պայմանավորված պատերազմ լինի «միջանցքի» համար։

Պատերազմով կտան «միջանցքը» հետո կասի՝ դե չհասցրեցի ստորագրեմ։

Դրանից հետո կլինի նոր ընտրություն ու չեմ բացառում,որ հիմա էլ՝ «Նիկոլը Երեւանը փրկեց» կարգախոսով կարդարացնեն հերթական հակապետական դավադրությունը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում