copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:49 06-06-2024

Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները ամեն ինչ արեցին Սերժ Սարգսյանի հեռացման համար․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Ո՞րն է 2018-ի իշխանազավթման ու այսօրվա շարժման աշխարհաքաղաքական տարբերությունը։

2018-ին Արեւմուտքն ու ոչ միայն Արեւմուտքը հստակ սատարում էր հակաիշխանական շարժումները։

2020-ի կապիտուլյացիայից հետո Արեւմոտքը սատարեց Փաշինյանին, իսկ ՌԴ-ից էլ ասացին ՝ он- не предатель.

Փաշինյանի ռեժիմն ունի Արեւմուտքի ուղիղ սատարումը նաեւ այսօր։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կանեին արեւմտյան դեսպանատներն ու կառույցները, եթե 2018-ից առաջ բերետավորները 30 էակով ընդդիմադիր պատգամավորի բռնության ենթարկեին։

Կուտեին մեզ է, կուտեին։

Է՛լ պատժամիջիցներ, է՛լ անդամակցության սառեցում միջազգային կառուցներին։

Դե, իսկ ուժային բլոկն ամբողջությամբ կհանդիսանար Հաագայի դատարանի կլիենտուրան։

Բայց կա նաեւ ամենակարեւոր սատարումը։ Դա Թուրքիան է, այո՝ Թուրքիան։

2018-ին Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները ամեն ինչ արեցին Սերժ Սարգսյանի հեռացման համար (նայեք 2018-ի հուլիսի Ալիեւի խոստովանությունը դրա մասին), իսկ 2020 -ից սկսած՝ նույն Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ անում են Փաշինյանի իշխանությանը սատարելու համար։

Ուստի պետք է գիտակցել, որ մեր պայքարը ոչ միայն Նիկոլի ռեժիմի, այլև այդ ռեժիմի պաշտպան պանթուրքիզմի դեմ է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում