Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:40 17-10-2022

Չինաստանը ցանկանում է տնտեսության արագ տեմպերով աճից անցում կատարել որակական աճի

Չինաստանը նախորդ տարիներին բոլոր ջանքերը գործադրել է տնտեսության արագ աճի համար․ այժմ երկրի համար կարևոր առաջնահերթություն է տնտեսության որակական աճի ապահովումը:

Այս մասին Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Չժաո Չենսին:

«Կայունություն ապահովելու ու առաջընթաց ունենալու սկզբունքով առաջնորդվելով` Չինաստանը բոլոր ջանքերը գործադրեց բարգավաճ երկիր ու բարեկեցիկ հասարակություն ունենալու նպատակին հասնելու համար։ Այդ նպատակին հասնելու համար կիրառվել է զարգացման նոր փիլիսոփայություն: Չինաստանը պատմական ձեռքբերումներ է գրանցել տնտեսական և սոցիալական զարգացում ապահովելու ուղղությամբ, որոնք իրականացվել են լրջագույն փոփոխությունների միջոցով»,- ասաց Չժաո Չենսին:

Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը փաստեց, որ Չինաստանի ՀՆԱ-ն 2021 թվականին հասել է 114,4 տրիլիոն յուանի՝ 2012 թվականի 53,9 տրլն յուանի դիմաց, իսկ Չինաստանի ՀՆԱ-ի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում աճել է 11,3%-ից մինչև 18,5%, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 6300 ԱՄՆ դոլարից հասել է 12.551 ԱՄՆ դոլարի:

«Խոշոր արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը պահպանել է կայունության ֆոնը՝ մնալով աշխարհում առաջատար դիրքերում: Չինաստանը եղել է համաշխարհային տնտեսական աճի ամենամեծ շարժիչ ուժը։ Միևնույն ժամանակ, մենք աշխատել ենք մարդկանց բարեկեցությունը շարունակաբար բարելավելու ուղղությամբ»,-ասաց նա:
Նախորդ 10 տարիների ընթացքում Չինաստանը հասել է պատմական արդյունքի` դուրս գալով ծայրահեղ աղքատությունից․ երկիրը ստեղծել է աշխարհի ամենամեծ սոցիալական ապահովության համակարգը։

Չժաո Չենսի խոսքով` Չինաստանի և Կոմունիստական կուսակցության առաջնորդ Սի Ծինփինի տեսակետը զարգացման մարդակենտրոն փիլիսոփայությունն է, ինչպես նաև տնտեսության արագ աճից որակական աճի անցնելն է: Ըստ նրա՝ Կոմկուսի 20-րդ համագումարի ընթացքում Չինաստանի ղեկավարի ներկայացված տնտեսական աճի ծրագիրը ծավալուն, խորը և հարուստ բովանդակություն ունի, որտեղ ներկայացված են տնտեսական աճի խթանները, ժամանակակից սոցիալիստական պետություն ունենալու ճանապարհները:

«Այժմ Չինաստանը սկսում է երկրորդ հարյուրամյակի ճանապարհորդությունը: Հիմա, առավել քան երբևէ, մենք մոտ ենք ազգային վերածննդին և վստահ ենք դրանում: Այս հարցում մեզ առաջնորդում է Կոմունիստական կուսակցությունը՝ իր ուժեղ ղեկավարությամբ»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ