copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 17:33 16-10-2022

Հայ հրաձիգը Փարիզ-2024-ի Օլիմպիական ուղեգիր է նվաճել

Եգիպտոսում կայացել է գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունը։

Հայ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, ինչը Էլմիրային 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է պարգևել։

Հայաստանի ներկայացուցիչը, օդամղիչ ատրճանակ, 10 մ 60 կրակոց կանանց վարժությունում խոցելով 582 միավոր, 109 մասնակցից 7-րդ հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ: Եզրափակչում արդեն Էլմիրան բարելավել է դիրքերը և խոցելով 200.9 միավոր՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Հրաձգության Հայաստանի հավաքականը 3 մարզիկով է մասնակցել Կահիրեում անցկացված աշխարհի առաջնությանը։

Ատրճանակ ձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը, խոցելով 576 միավոր, գրավել է 34-րդ հորիզոնականը, իսկ հրացան ձևում Հայաստանը ներկայացնող Հրաչ Բաբայանը, խոցելով 625.3 միավոր, գրավել է 47-րդ հորիզոնականը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ