copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:19 15-10-2022

Մարդը, ընդամենը 7 օր զենք բռնելով, գնալու է՝ դիրք պաշտպանի ադրբեջանական «Կոմանդո» ստորաբաժանումից․ անհնարին է. Վրթանեսյան

«Առաջարկի մանրամասներ դեռ չի հրապարակվել, եթե դատում ենք զուտ խոսքից, ստացվում է, որ ամեն տարի կարող են մարդկանց 25 օրով կանչել ծառայության։ Սա ահավոր ծանրաբեռնվածություն է թե՛ ընտանիքների համար, թե՛ տնտեսության վրա»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ խոսելով եռամսյա հավաքները 25-օրյա ծառայությամբ փոխարինելու կառավարության որոշման թերություններից։

Հիշեցնենք՝ օրեր առաջ կառավարության նիստում Պապիկյանը հայտարարեց. «Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, 7 օր անցնում են պատրաստություն, 14 օր մարտական հերթապահություն, դա լինելու է պարտադիր՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար»։

Ռազմական փորձագետը ընդգծեց, որ ստացվում է այնպես, որ տարվա մի ամիսը գնում է այդ հավաքների վրա։

Խոսելով հավաքագրվող անձանց պարտադիր բուժզննությունից, ծրագրի արդյունավետությունից և հատկացվող ռեսուրսներից՝ Վրթանեսյանն ասաց. «Հաշվի առնելով, որ կանչվում են մինչև 55 տարեկան մարդիկ, և մոտավորապես 35 տարեկանից բարձր գրեթե բոլորը ունեն առողջական խնդիրներ, սա նշանակում է, որ շատ լուրջ բուժզննումներ պետք է լինեն այդ մարդկանց տանելուց առաջ։ Եվ ստացվում է այնպես, որ լուրջ, խորը, բավականին թանկ պրոցեդուրա է։ Այս բուժզննումներն անում են, հետո տանում են մի շաբաթ, իբր պատրաստություն, երկու շաբաթ էլ առաջնագիծ պահելու։ Այսինքն՝ այս բավականին ծախսատար պրոցեսը ընդամենը երկու շաբաթվա համար է, արդեն դա ֆինանսական առումով բավականին վատ ցուցանիշ է, ավելին՝ այդ մարդկանց պետք է հանդերձանք տրվի, կոշիկ տրվի։ Հիմա տալու են մարդկանց համազգեստ մարդիկ երկու շաբաթ խրամատ պահեն, հետո այդ համազգեստը ի՞նչ են անելու, հանձնելու են, լվան, ուրիշի լվացած համազգեստը տալու են նոր մարդկա՞նց։ Քաոտիկ անիմաստ բան է ստացվում»։

Անդրադառնալով զինապարտ քաղաքացիներ եզրույթին՝ Վրթանեսյանն ասաց, որ նման ձևակերպում՝ զինապարտ, օրենքներում չկա։

«Ենթադրվում է, որ խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր ծառայությունից ազատված չեն, օրինակ, առողջական պատճատներով և զինկոմիսարիատներում զինվորական հաշվառման են, այդ թվի մեջ մտնում են մարդիկ, ովքեր հարգելի ինչ-ինչ պատճառներով չեն ծառայել, բայց հաշվառված են և որոշ իրավիճակներում կարող են կանչվել ծառայության։ Այստեղից ստացվում է, որ մարդկանց, ովքեր ընդհանրապես որևէ զինպատրաստություն չունեն, 7 օր պատրաստելուց հետո պետք է տանեն առաջնագիծ պահելու։ Մարդը ընդամենը, որ 7 օր է զենքը բռնել, գնալու է առաձնագիծ դիրքը պաշտպանի ադրբեջանական «Կոմանդո» ստորաբաժանումից։ Սա աբսուրդ է՝ 7 օրում հնարավոր չէ պատրաստել մարտունակ մարդ, դրա համար առնվազն երկու-երեք ամիս է պետք»։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում