Ներքին 3 տարի առաջ - 11:50 13-10-2022

Կառավարությունը միջոցներ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենում գույքի ձեռքբերման համար

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի համար գույք ձեռք բերելու նպատակով միջոցներ տրամադրելու անհրաժեշտությունը:

«Առաջարկում ենք 2 հիմնական աշխատանքներ իրականացնել: Մեկը վերաբերում է 14 հզոր օդորակիչներ գնելու գործընթացին: Երևանի մետրոպոլիտենի օդորակիչները տեղադրվել են 80-ականներին, դրանից հետո չեն փոխվել: Հաշվի առնելով մետրոյի ռազմավարական, կենսական կարևոր նշանակությունը՝ հիմա այդ գործընթացն ենք սկսել, որ փոխենք բոլոր կայարաններում:

Օդորակիչների տեղադրման նպատակներից է խոնավության մակարդակի փոփոխությունը, որն իր հետ բերում է մյուս ենթակառուցվածքների մաշվածության, եթե համապատասխան խոնավության միջավայրը չի ապահովվում:

Բացի նրանից, որ կունենանք անվտանգ ու մաքուր միջավայր, նաև մեկ կետից կառավարման նոր համակարգ է դրվում: Նոր օդորակիչները բավական էներգախնայող են: Այս գնումները 480 միլիոն դրամի են»,- ներկայացրել է Գնել Սանոսյանը:

Սանոսյանը հավելել է, որ մյուս գնումները վերաբերում են սլաքային փոխադրիչներին, որոնք ևս ըստ պլանի, նախատեսված են յուրաքանչյուր 5 տարին մեկ փոխել, ինչը պատշաճ չի արվում:

«Վերջին անգամ 9 տարի առաջ են փոխվել»,-ասել է նա:

Անհրաժեշտ է 19.4 միլիոն դրամ: Չզեկուցվող հարցերից մեկով էլ 150 միլիոն դրամի գնումներ են իրականացվելու մետրոյի համար՝ սկսած վագոնների պահեստամասերից ու մալուխներից մինչև լուսավորության ցանց և այլն, մանրամասնել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ