Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:42 13-10-2022

Ատեստավորման համակարգը պետք է ներդրվի ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ԱԱԾ-ում․ վարչապետ

Ատեստավորման համակարգը պետք է ներդրվի ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ազգային անվտանգության ծառայությունում, նաև հանրային ծառայության այլ ոլորտներում։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս դեպքում էլ պետք է արձանագրենք, որ անցնում ենք նույն ճանապարհով, ինչ ուսուցիչների դեպքում։ Որոշում ենք կայացրել, որ ատեստավորման համակարգը պետք է կիրառել զինծառայության և այլ ծառայությունների պարագայում։ Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես կսկսի կամավոր ատեստավորման գործընթացը։ Զինվորականն ատեստավորում անցնելու դեպքում կստանա աշխատավարձի կրկնապատկում, երբեմն նույնիսկ ավելին։Ուրախ եմ, որ նման բանաձև ենք գտել, մնում է, որ բանաձևի կիրարկման գործընթացի ժամանակ այն չվարկաբեկվի։ Սա չափազանց կարևոր է: Այս գործընթացը շարունակական բնույթ կստանա, ինչպես մենք նախկինում պայմանավորվել ենք»,- եզրափակեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան