copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:20 12-10-2022

ԱՄՆ-ը ցանկանում է արագորեն NASAMS ՀՕՊ համակարգեր մատակարարել Ուկրաինային

ԱՄՆ-ը ցանկանում Է արագորեն երկու միավոր քանակությամբ NASAMS զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) առաջին խմբաքանակը փոխանցել Ուկրաինային: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտարարել Է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Ինչպես կարծում ենք, մենք ամենամոտ ապագայում այդ համալիրի առաջին երկուսը հանձնելու ճանապարհին ենք: Իհարկե, մենք շահագրգռված ենք NASAMS-ի արագ մատակարարումներով Ուկրաինային»,- արեւմտյան ԶԼՄ-ները մեջբերում են նրա խոսքը:

ԱՄՆ-ի իշխանությունները հավանություն են տվել, որպեսզի NASAMS-ի ութ համալիրներ հանձնեն Ուկրաինային, սակայն այդ ԶՀՀ վեց միավորների մատակարարումներն առաջին երկուսից հետո պետք Է շատ ժամանակ պահանջեն:

Սեպտեմբերի կեսերին Պենտագոնի ներկայացուցիչ Փաթ Ռայդերը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը հաջորդ երկու ամիսներին Ուկրաինային կմատակարարի NASAMS երկու զենիթահրթիռային համալիրներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից