Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:26 10-10-2022

Ինչո՞ւ կանոնավոր զորքերի վրա մարտական խնդիր չի դրվում և առաջնահերթությունը տրվում է կամավորականին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո առաջնագիծն ակնհայտորեն ուժեղացնելու՝ լրացուցիչ ուժերով համալրելու խնդիր առաջացավ։
Այդ խնդիրը մի մասով լուծվեց օգոստոսի եռամսյա և հոկտեմբերի երկամսյա հավաքների զորակոչվածների ուժերով, ինչպես նաև՝ աշխարհազորի ու կամավորների ներգրավմամբ։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ չնայած ստեղծված ծանր իրադրությանը, երբ ՀՀ ինքնիշխան տարածքը տարբեր ուղղություններով մինչև 7.5 կմ խորությամբ ճեղքման էր ենթարկվել և թվում էր, թե բոլոր ռեզերվային ուժերը առաջնագծի տարբեր խորություններով տեղակայվել էին, պարզվում է Ոստիկանության զորքերի զորամասերը որևէ ձևով մասնակցություն չեն ցուցաբերում։
Ոստիկանության զորքերի մասին օրենքը սահմանում է, որ զորքերի խնդիրներից է նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցելը։
Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ ԿԱՆՈՆԱՎՈՐ զորքերի վրա մարտական խնդիր չի դրվում սահմանագծի որևէ ուղղությամբ և առաջնահերթությունը տրվում է կամավորականին կամ ուսումնավարժական հավաքի մասնակիցներին։
Սա այն դեպքում, երբ և՛ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների և թե՛ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ (որոշ վերապահումներով), Ոստիկանության զորքերը մասնակցություն են ունեցել։
Հասկանալի է, որ այս իշխանության համար ոստիկանությունը՝ հատկապես զորքերն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները, մահակի դեր ունեն, սակայն դրանք սահմանին չեն կիրառվում նույնիսկ այն ժամանակ, երբ թշնամին ճեղքում է իրականացնում։
Սրանց համար միևնույն է, թե որքան տարածք կկազմի ՀՀ-ն, քանի անգամ և որ ուղղություններով ագրեսիայի կենթարկվի, կարևորը իրենց աթոռները պահեն, ծառայողական մեքենան սարքին լինի, իսկ պարգևավճարները չպակասեն»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել