Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 00:39 10-10-2022

Ստամբուլում բնակելի շենք է պայթել. կան զոհեր

Թուրքական Ստամբուլում բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնել է նահանգապետ Ալի Երլըկայան։

Պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի շենքերից մեկում, նախնական պատճառը գազի արտահոսքն է եղել, հայտնել են տեղական լրատվամիջոցները։


«Բնական գազի պայթյունի հետևանքով, ցավոք, երեք մարդ է մահացել։ Շենքում որոնողական աշխատանքները շարունակվում են»,-գրել է Երլըկայան Twitter–ում։