copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:42 09-10-2022

Երկրում կա և մնում է մեկ օրակարգ՝ ազգային իշխանությունը վերականգնելը․ քաղաքագետ

Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

• Պրոպագանդայի մասին իր կոթողային գրքում ֆրանսիացի մասնագետ Ժակ Էլյուլը նշում էր, որ պրոպագանդան չի կարող հաջող լինել, եթե չի հիմնվում հանրածանոթ հասկացությունների վրա։


• Կապիտուլյանտները գիտեն, որ միասնականության գաղափարը բանավոր և գրավոր ավանդույթով հայության շրջանում սերնդե սերունդ փոխանցված հասկացություն է։ Այդ իսկ պատճառով պատերազմից անմիջապես հետո ներդրել են այդ թեզը՝ «թող միավորվեն, օգնեն Նիկոլին, ի՞նչ են իրար տալիս» և այլն։

• Վերջերս միասնականության և համախմբան կեղծ օրակարգն առաջ է տարվում նաև կապիտուլյանտականների արցախյան ենթաթևի կողմից։ «Հայրենափրկիչ համախմբման» կոչ է արել Սամվել Բաբայանը, որ ԱՄՆ պետական քարոզչական օրգան «Ազատության» եթերում 2021 թ․-ին խաբում էր Արցախի բնակչությանը, թե «պատերազմի վտանգ մոտակա 4 տարին չկա»՝ ուղղակիորեն ջուր լցնելով կապիտուլյանտի «խաղաղության օրակարգի» ջրաղացին,

• Երկրում կա և մնում է մեկ օրակարգ՝ կապիտուլյանտ իշխանություններին գահընկեց անելով ազգային իշխանությունը վերականգնելը։ Սրանից դուրս ցանկացած բան կեղծ է և փաստացիորեն՝ կապիտուլյանտների իշխանությունը երկարաձգող»։



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ