Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:16 07-10-2022

Կուտականի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել, զոհեր-վիրավորներ չկան․ ՊՆ խոսնակ

Կուտականի ուղղությամբ այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա, այսօր ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել, զոհեր և վիրավորներ չկան․ նշեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառման մասին Oragir.news-ի հարցին։

Թովմասյանը գրել էր․ «Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգեցին, որ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: Փաստորեն որևէ հայտարարություն կամ հանդիպում Ադրբեջանի պլանները չեն փոխում. նրանք խաղաղության պատրաստ չեն: Ուզում եմ հիշեցնել, որ Կուտականի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում»։



Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Կուտականի ուղղությամբ կրակելու մասին լուրերը ապատեղեկատվություն են։ «Այդ ամենն ասեկոսներ են»,- նշեց նա։

Արամ Թորոսյանից հարցրեցինք նաև փոխված սահմանագծի երկայնքով աշխատող հայկական ինժեներական տեխնիկայի ուղղությամբ ադրբեջանական պարբերաբար հնչող կրակոցների մասին․ հիշեցնենք, որ երեկ էլ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ էին բացել հայկական մարտական դիրքերում ինժեներական աշխատանքներ իրականցնող շինարարարական տեխնիկայի ուղղությամբ և վնասել։ Պն խոսնակը հաղորդեց, որ զոհեր և վիրավորումներ չեն եղել, միայն վնասվել է տեխնիկան։ Ի՞նչ են ուզում ադրբեջանցիները՝ կրակելով աշխատող տեխնիկայի ուղղությամբ՝ հարցին ի պատասխան ՊՆ խոսնակը նշեց․ «Փորձել են խոչընդոտել շինարարական և այլ ինժեներական աշխատանքների կատարումը»։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել