copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:10 06-10-2022

Մենք Արցախին մենակ չենք թողնելու․ Ալեն Սիմոնյան

Արցախի իշխանությունները հայտարարել են, որ արդեն պատրաստ են Ադրբեջանի հետ բանակցությունների, մենք մշտապես ասել ենք, Արցախը պետք է վերադառնա այդ խոսակցություն եւ ուրախ կլինենք, որ այդ մեխանիզմը մենք կարողանանք գտնել վերադարձնելու համար. այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Արցախին մենակ թողնելու մասին խոսակցություններին, նա ասաց.
«Որեիցե մեկը քաղաքացիներին մենակ չի թողել: Խոսակցություններից վեր կան գործողություններ, այն գործողությունները, որոնք արվում են այսօրվա իշխանությունների կողմից, ապացույցն են նրա, որ մենք Արցախին մենակ չենք թողնելու»:

Հարցին, թե ի՞նչ է անելու Հայաստանը, եթե Ադրբեջանը հրաժարվի բանակցել Արցախի հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Անելու ենք այն, ինչ արել ենք մինչեւ այս պահը. Արցախի ժողովրդի իրավունքները պահելու, պաշտպանելու և տանելու ենք առաջ, ինչպես եղել է վերջին 30 տարվա ընթացքում», - ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հայտարարեց, որ մշտապես Արցախի իշխանություններն ամեն ինչ իմացել են բանակցային գործընթացի մասին. «Ամեն ստորակետը, ամեն ձեւակերպումը Արցախի իշխանությունները իմացել են»:

Նա հավելեց, որ Արցախի իշխանությունները տեղեկացվել ու համաձայնվել են, որ բանակցություններում խոսվի միայն Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրներից, որովհետեւ այլ տարբերակ չկար ու չէր կարող լինել. «Ասեմ ավելին, հաճախ մեր Արցախի գործընկերներն են մեզ զգուշացրել, որ մտավախություն ունեն նաեւ Հայաստանի անվտանգության վերաբերյալ: Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք, որեւէ քայլ չի արվելու առանց Արցախի որոշման: Այդպիսի բան չկա, որ վարչապետը գիտի, իրենք չգիտեն»:

Հարցին, թե կա՞ հնարավորություն, որ Արցախ-Ադրբեջան բանակցությունների արդյունքում Արցախը կարող է ինչ-որ ինքնավարության հասնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իսկ ինչու է տպավորություն ստեղծվում, որ եթե Արցախը բանակցելու է, Հայաստանը որեւէ ձեւով չի խառնվելու: Ես հիմա քաղաքական կամքի մասին եմ խոսում. Մենք Արցախը միայնակ չենք թողնելու»,-ասաց Սիմոնյանը:

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
18:05 ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում

Ձեզ գուցե հետաքրքրի