Ներքին 3 տարի առաջ - 11:33 06-10-2022

Կառավարությունը 508 միլիոն դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

Կառավարություն 508 միլիոն դրամ կհատկացնի 20 բնակավայրերում 21 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար:
Կառավարության հոկտեմբերի 6-ի հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Նախագիծը վերաբերվում է համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար գումար տրամադրելուն: Այս նախագծով առաջարկվում ենք 508 միլիոն դրամ տրամադրել 20 բնակավայրերում 21 ծրագրերի համար: Ընդհանուր առմամբ, դա վերաբերվում է 7 մարզերի՝ Արագածոտնի մարզի երեք ծրագրի համար 28 միլիոն դրամ կհատկացվի, Արարատի մարզի երկու ծրագրի համար՝ 31 միլիոն դրամ, Արմավիրի մարզի մեկ ծրագրի համար՝ 6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի յոթ ծրագրերի համար՝ 168 միլիոն դրամ, Լոռու մարզի հինգ ծրագրերի համար՝ 107 միլիոն դրամ, Կոտայքի մարզի երկու ծրագրի համար՝ 74 միլիոն դրամ և Շիրակի մարզ մեկ ծրագիր՝ 32 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ ֆինանսավորում կիրականացվի նաև Կառավարության կողմից արդեն իսկ հաստատված ծրագրերի իրականացման համար:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում