copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:23 30-06-2022

ՀՀ կառավարությունը 353,559.4 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

Հունիսի 30-ին ՀՀ Կառավարության նիստի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետարանին 353,559.4 միլիոն դրամ հատկացվեց մարզի մի շարք համայնքներում և բնակավայրերում իրականացված և դեռ ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

82,782.3 միլիոն դրամ հատկացվեց Գեղամասար համայնքի 8 բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի ներքին և (կամ) արտաքին ցանցերի կառուցման և և վերակառուցման, ինչպես նաև Շատջրեք գյուղի ոռոգման ջրի 1110 մ ջրագծի կառուցման, 40,933.2 միլիոն դրամ՝ Գեղամասար համայնքի 10 գյուղերի փողոցների լուսավորության ցանցի կառուցման, 2 գյուղերի լուսավորության ցանցի կառուցման և վերանորոգման, 1 գյուղի լուսավորության ցանցի վերանորոգման, 22,997.1 միլիոն դրամ՝ Գեղարքունիք համայնքի ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման, 4,174.8 միլիոն դրամ՝ Լուսակունք համայնքի ներհամայնքային հեղեղատարի մասնակի հիմնանորոգման, 202,672.0 միլիոն դրամ՝ Վարդենիկ համայնքի ներհամայնքային 3, 4, 5, 6 փողոցների ճանապարհային պատվածքի սալարկման աշխատանքների համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում