copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:24 05-10-2022

Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն Արցախն Ադրբեջանի մաս չի ճանաչել. Փաշինյանի այսօրվա հայտարարությունը սուտ է

Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանի որևէ իշխանություն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ասել է․ «Այո, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Որովհետև այն պահին, երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»։

Նրա խոսքով՝ Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային ՀՀ-ին ճանաչել է օկուպանտ։

Իհարկե, հայտարարության վերաբերյալ տարբեր արձագանքներ ու քննարկումներ եղան, մասնագետները մասնավորապես նշում էին, որ Փաշինյանի տվյալ հայտարարությունը սուտ է։ Փաշինյանին անգամ օտար ղեկավարներն են ասել, որ Իլհամ Ալիեւը հասկանում է, որ Արցախը նախկին սահմաններով այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ՝ հարցնելով, թե արդյոք վարչապետը ստում է, թե ոչ։ Էլիբեգովան պատասխանեց. «Իհարկե, այն միտքը, որ Մադրիդյան սկզբունքների ճանաչմամբ Հայաստանը 2007 թ․-ին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ամբողջությամբ սուտ է։ Իսկ Ձեր այն հարցին, թե ինչու է ստում, ասեմ․ որովհետև էտ Նիկոլն ա»։

Ադրբեջանագետի խոսքով՝ Մադրիդյան դրույթներում արձանագրվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքը. «Դա նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճանաչում որպես պետականաստեղծ սուբյեկտ, որը կարող է ինքնորոշվել, բնականաբար Ադրբեջանի կազմից դուրս»։

Հարցին, թե բանակցային պատմության մասին, ըստ իրեն, ինչքանով է ծանոթ վարչապետ Փաշինյանը, պատասխանեց. «Դե, իր ասելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից էր տեղեկանում բանակցային պրոցեսից, դրա համար դժվարանում եմ ասել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ