copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:22 04-10-2022

Շատերը բանակից վերադառնալուց հետո ցանկություն չեն ունենում շարունակել կրթությունը նույն ուղղությամբ․ փորձագետ

Մեզ մոտ սարի-ձորի տարբերություն կա կրթական համակարգի և բանակի միջև։ Այդ անջրպետը եթե մենք կարողանանք վերացնել։ Այս մասին այսօր Oragir․news-ի հետ զրույցում ասաց կրթական ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ խոսելով զինվորական ծառայությունից տարկետման տարիքը մինչև 28 տարի սահմանելու մասին։

Հիշեցնենք,որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդես էր եկել առաջարկով, համաձայն որի՝ առաջարկվում էր զինվորական ծառայությունից տարկետման տարիքը սահմանել մինչև 28 տարեկան։

«Դա արվում է նրա համար, որպեսզի մարդիկ, որոնք շարունակական զբաղվում են կրթությամբ, հետո գիտությամբ, այսինքն՝ մագիստրատուրայից հետո ընդունվում են ասպիրանտուրա, որպեսզի մինչև պաշտպանությունը հնարավոր լինի դա կազմակերպել, հետո մեկնել ծառայության։ Այսինքն նախկինում 27 էր, հիմա 28 դարձրեցին։ Դա էր հիմնական պատճառը։ Եվ դա կապված է նրա հետ, որ մեզ մոտ դպրոցն ավարտելու տարիքը նախկինում եթե 16-17 տարեկանն էր, հիմա 18-ն է։ Եվ եթե տարիները հաշվենք, փաստորեն 28-ում դեռ կկարողանանք ու եթե ամեն ինչ ժամանակին անեն, պաշտպանեն թեկնածուական ատենախոսությունը, դրանից հետո նոր մեկնեն ծառայության։ Դրական եմ գնահատում, որպեսզի չընդհատվի կրթությունը, որովհետև շատերը խնդիրներ էին ունենում և կրթությունը ստիպված էին լինում ընդհատել, մեկնել ծառայության։ Իսկ վերադառնալուց հետո շատ քչերն էին ուզում շարունակել նույն ուղղությամբ»,- նկատում է Մխիթարյանը։

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ լուծումներ և առաջարկներ կան այս որոշման հետ կապված, փորձագետը պատասխանում է․

«Այստեղ մի նկատառում ես կուզեի անել, ես կառարջարկեի դրա փոխարեն, որպեսզի համադրվեր կրթությունը և ծառայությունը։ Ինչպես դա արվում է շատ երկրներում, մասնավորապես Իսրայելում, որպեսզի ըստ մասնագիտության՝ շատ մարդիկ, մեր երիտասարդները կարողանան և՛ ծառայել, և՛ չկտրվել կրթությունից։ Մեզ մոտ սարի-ձորի տարբերություն կա կրթական համակարգի և բանակի միջև։ Այդ անջրպետը եթե մենք կարողանանք վերացնել, այդպիսի խնդիրներ չեն առաջանա, որպեսզի տարկետման տարիքը մեծացվեր»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին