Ներքին 3 տարի առաջ - 17:46 04-10-2022

ՀՀ Առաջին նախագահի արձագանքն իր արձագանքի արձագանքներին. Արման Մուսինյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է Սերրժ Սարգսյանի գրասենյակի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին արած հայտարարությանը։ Մուսինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես ասվում է հետևյալը․

«ՀՀ Առաջին նախագահի արձագանքն իր արձագանքի արձագանքներին

Առաջին. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի երեկվա հայտարարության մեջ նշված է. «Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ»:

Այսպիսի պնդումն ամենևին կապ չունի Տեր-Պետրոսյանի ասածի հետ, որովհետև նա Ցյուրիխյան արձանագրությունների մասին որևէ դատողություն չի արել: Այլ ընդամենն ասել է հետևյալը. «Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»:

Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների առնչությամբ Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք արտահայտված են Հայ Ազգային Կոնգրեսի 2009թ. սեպտեմբերի 2-ի հայտարարության մեջ: Կոնգրեսը դրական է գնահատել Ցյուրիխյան արձանագրությունները՝ կտրականապես դեմ լինելով նրանցում տեղ գտած ընդամենը մեկ կետի, որը վերաբերում է հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը:

Երկրորդ. Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով: Դրանց արդյունքը, փաստորեն, հետևյալն է. Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը: Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին