copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:17 01-10-2022

Լոռու Դաշտադեմ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի վերջնամասում այրվում է չոր խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 16։03-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

Ամենից շատ դիտված