copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:56 01-10-2022

Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի. ՊՆ

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակը։

Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Ամենից շատ դիտված