copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:03 29-09-2022

ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը

«Մենք շարունակում ենք վճռականորեն աջակցել Վրաստանին և նրա տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, Ռուսաստանը պատասխանատու է 2008 թվականի հրադադարի համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունների համար»,- «Грузия Online»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Աբխազիա կատարած այցի վերաբերյալ հարցին։

Փրայսը նշել է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր ուժերը նախահակամարտային դիրքերից, ինչպես նաև ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների վրացական պատկանելիությունը։

Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում դատապարտել էր Բելառուսի նախագահի այցը Աբխազիա։

Այցի ընթացքում Լուկաշենկոն հանդիպում է ունեցել Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հետ և ընդգծել, որ ցանկանում է ոչ թե պարզապես բարեկամության կամուրջ հաստատել Աբխազիայի հետ, այլ՝ շատ լուրջ հարաբերություններ։