Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:01 29-09-2022

Աշխարհը փլուզվում է. տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու. Փաշինյան


Մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր գործընկերների հետ. մենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, ականջալուր ենք, եւ համաձայն ենք բոլոր այն կոչերին եւ ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս իրավիճակում Հայաստանը միջազգային գործընկերներին հետեւողականորեն առաջարկում է հետեւյալ բանաձեւը, որ լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը: «Կլինի ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե միջազգային այլ կազմակերպության:

Ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է: Իհարկե հասկանալի է, որ նման պայմաններում կյանքը բնականոն համարել չի կարելի: Հասկանալի է, որ բոլորը լարվածությամբ սպասում են լուրերի, եւ ամեն մի լուր, ահազանգ, բոլորին շեղում է իրենց կյանքի բնականոն ցիկլից: Սա հասկանալի է, բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ հանգամանքիւ վրա, որ այդ դառնությամբ, այդ կսկիծով մեզնից յուրաքանչյուրը պետք է գերկետրոնացած լինի իր աշխատանքի վր: Մեր պաշտպանունակության համար, տնտեսության, համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարեւոր է: Ես այդ հորդորով պետք է դիմեմ բոլորին:

Մեր ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, Անվտանգության խորհուրդը, դիվանագաիտական համակարգը անընդհատ աշխատում են այս թեմայի վրա եւ մենք պետք է շարունակենք մեր քաղաքական ասելիքը բարձրաձայնելու, ձեւակերպելու եւ նաեւ մեր առաջարկած օրակարգը իրագործելու ուղղությամբ: Պետք է հստակ արձանագրենք, որ մեր ռազմավարական մոտեցումն է, որ մենք պետք է մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հետեւողականորեն պաշտպանենք»,-ասաց Փաշինյանը:

«Ինձ համար ակնհայտ է, որ մենք երեք հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք. Առաջինը, պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տեւական խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ: Երկրորդը, մենք պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, հաջորդը բանակի հետեւողական բարեփոխումներն են: Այս երեք առաջնահերթությունները պետք է դառնան այն լոկոմոտիվը, որով մենք պետք է առաջնորդենք մեր երկիրը այս համաշխարհային փոթորիկի մեջ»,-ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ աշխարհն այսօր բոլորի աչքի առաջ փլուզվում է ու սրանում, ըստ նրա, ոչ մի չափազանցություն չկա։

«Այսօր ես կասեմ, որ, գոնե, Եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու, ու մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որ կարողանանք մեր երկիրը, այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով, հասցնենք խաղաղ նավահանգիստ, իսկ սրա համար մեզ պետք է հատուկ կամք, հատուկ իմաստնություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն», - ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին