Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:33 29-09-2022

Մեր տնից ո՞ւր պիտի գնանք․ սահմանային շրջաններում խուճապ չկա

Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի փաստացի շփման գծով այս պահին հարաբերական անդորր է, կրակոցներ չեն հնչում․ Oragir.news-ի հարցերին ի պատասխան հաղորդեցին մեր արևելյան մարզերի գերատեսչություններից։

Գեղարքունիքի մարզպետի օգնական Մանանա Գալստյանը հաղորդեց, որ ողջ շփման գծի մասին տեղեկատվություն դեռ չկա, սակայն գիշերը կրակոցներ չեն լսվել, բնակչության մեջ խուճապային տրամադրություն չկա, զբաղված են իրենց գործերով։ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի դիտարկմամբ՝ Սյունիքում գիշերը կրակոցներ չեն լսվել, այս պահին ևս՝ չկան։

«Մարդիկ իրենց տեղերում են, ամուր են, պատրաստակամ են»,- նշեց նա։ Վայոց Ձորում նկատվում է տրամադրության անկում, ընկճվածություն, սակայն խուճապ չկա․ «Ո՞ւր պիտի գնանք, մեր տնից ո՞ւր գնանք։ Կանգնած ենք, պատրաստ ենք պայքարի»,- նշեց Վայոց Ձորի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը։

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները՝ ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրկին կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում ժամը 20:00-ին կրակը լռեցվել էր։
Հայկական կողմն ունի երեք զոհ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան