copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:06 29-09-2022

Իշխանությունները հետպատերազմական հրատապ նախաձեռնությամբ են հանդես եկել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հայաստանի իշխանությունները հետպատերազմական հրատապ նախաձեռնությամբ են հանդես եկել։ Հանրային քննարկման են ներկայացրել նախագիծ, որով առաջարկում են հայկական տոնացույցը համալրել եւս մեկ տոնով՝ հոկտեմբերի վերջին կիրակի օրը նշել Հայաստանի Հանրապետությունում որպես ճանապարհաշինարարի օր։

«Կարեւորելով ճանապարհային ոլորտում ընդգրկված ճանապարհների նախագծում, տեխնիկական հսկողություն, շինարարություն եւ պահպանում իրականացնող կազմակերպությունների պրոֆեսիոնալիզմը եւ կարեւորագույն դերը ճանապարհաշինական ոլորտում իրականացվող ծրագրերում՝ յուրաքանչյուր տարի Ճանապարհաշինարարի օրը անդրադարձ կկատարվի ոլորտում իրականացված բարեփոխումներին եւ ձեռքբերումներին։ Այդ նպատակով կազմակերպվող միջոցառումների շրջանակներում նպատակահարմար է տոնը նշել «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» հուշարձանի տարածքում, որը կխորհրդանշի ճանապարհաշինարարի դերն ու կարեւորությունը։ Հուշարձանը գտնվում է Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան–Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում, որն ամբողջությամբ վերականգնվել եւ բարեկարգվել է վերջերս»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Փաստորեն, ասֆալտ փռող իշխանությունը որոշել է իր այս չնչին «առավելությունը» տոնով էլ ամրագրել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի