copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:54 24-09-2022

Ավազակային հարձակում՝ Սպիտակում. 2 դիմակավորվածներ թալանել են 59-ամյա կնոջը՝ տանելով գումար ու ոսկի

Սեպտեմբերի 23-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։25-ի սահմանում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում ավազակային հարձակում է տեղի ունեցել, գրում է shamshyan.com-ը:

Տեղում Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի բնակիչը՝ 59-ամյա Զարիկ Փ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ժամը 02։00-ի սահմանում դեռևս չպարզված հանգամանքներում իր տան մուտքի դուռը բացել և 2 դիմակավորված անձինք մտել են ներս, ապա պահանջել են, որ հայտնի, թե որտեղ են թաքցված ոսկյա զարդերն ու գումարը։ Դրանից հետո դմակավորվածներից մեկը հյուրասենյակի պատին ամրացված հեռուստացույցը հանել է, իսկ մյուսը ննջասենյակի պահարանի միջից գողացել է ապակե տարան, որը իր կողմից օգտագործվել է որպես գումարի պահոց (Кассa), և բացելով այն՝ հափշտակել են այնտեղ եղած գումարը, ոսկյա զարդեր՝ խաչ, շղթա և մատանի, ապա դի,ել փախուստի։ Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից