copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:11 23-09-2022

Տեղեկությունն այն մասին, թե դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ խոսնակ

Երեկ հայտնի դարձավ, որ 9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից։ Մինչ զինծառայողներին ընդունեցին ծափահարություններով՝ լուրը միանշանակ չընդունեցին ռազմական փորձագետները։ Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ, օրինակ, սա նշանակում է, որ դուրս բերելով տղաներին՝ հանձնվել է նաև այն դիրքը, որ պահել են նրանք նաև այդ օրերին։

Oragir.news-ի հետ զրույցում մեկնաբանելով այս դիտարկումը՝ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ասաց․ «Այսինքն, այս պահին հրադադար է, բայց մենք շարունակում ենք թշնամուն դիրքեր հանձնե՞լ։ Ոչ թե մեր դիրքը շրջապատած ադրբեջանցին է նահանջում, այլ մեր զինվորին են շրջապատումից դուրս բերում՝ թողնելով դիրքը ադրբեջանցիներին։ Դա չի համապատասխանում իրականությանը․ այս մասին հավելյալ որևէ տեղեկություն չեմ կարող հաղորդել, բայց տեղեկությունն այն մասին, թե դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սկսել էին Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի հայկական դիրքերի և սահմանային բնակավայրերի ուղղությամբ ինտենսիվ կրակ վարել՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական այս ագրեսիայի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ քաղաքացիական 4 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ